«Ես կուսակցություն եմ ստեղծում իմ համախոհների հետ, մենք մեր ծրագիրն ունենք: ԲՀԿ-ն այն կուսակցություններից է, որի հետ կարող ենք լայն համագործակցություն ծավալել: Իմ կողմից կուսակցություն ստեղծելը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ Քոչարյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է, պարբերաբար հանդիպում է նրա հետ:
«Ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ ես փորձեմ մարդկանց բան ապացուցել,- նշեց Վ. Օսկանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































