Թուրքիայի ոստիկանությունը երկրում փնտրում է ևս 20 ականապատված ավտոմեքենա՝ ասվում է Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության հաղորդագրությունում՝ փոխանցում է Trend գործակալությունը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ PKK ահաբեկչական կազմակերպությունը մտադիր է մարտի 20-ին ահաբեկչությունների շարք իրականացնել Թուրքիայի խոշոր քաղաքներում։
Նշվում է, որ երեկ Անկարայում ահաբեկչությունն իրականացրել են երկու անձինք, ընդ որում՝ նրանցից մեկը կին է եղել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ պայթեցված մեքենան գողացվել էր ձմռանը՝ Շանլըուրֆա նահանգում։









































