Գիտնականները գտել են այն հարցի պատասխանը, թե ինչու են մարդիկ ցնցվում քնելու ժամանակ: Պարզվել է, որ հանկարծակի շարժումները կապված են սթրեսի հետ, ինչը մարդիկ զգում են օրվա ընթացքում, հայտնում է The Independent-ը: Այն անվանել են հատուկ տերմինով` հիպնոտիկ ցնցումներ:
Երբ մարդիկ քնում են, ուղեղի 2 համակարգերը փորձում են հավասարակշռել իրենց դերը` անցնելու անգիտակից վիճակի: Քնելու ժամանակ ցնցումներ առաջացնում է քնի համար պատասխանատու համակարգի պայքարը այն համակարգի հետ, որը մեզ ստիպում է արթնանալ:










































