Georgia Online-ի փոխանցմամբ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ 1990-ական թթ. հին Վրաստանն այսօր հակազդում է առաջադեմ Վրաստանին։
Ալասանիան պահանջել է շուտափույթ պատժել անձնական կյանքն արտացոլող տեսանյութը տարածողին։ Նրա խոսքով՝ այդ քայլը կատարել են 1990-ական թվականների մտածելակերպ ունեցող անձինք, ինչը նշանակում է, որ հին Վրաստանն այսօր պայքարում է առաջադեմ Վրաստանի դեմ:
«Պետք է անհապաղ հաստատել, թե այսօր ում ձեռքում են նյութերը, որոնք արտացոլում են քաղաքացիների անձնական կյանքը։ Ցանկության դեպքում վարչապետը կարող է պարզել դա։ Տեղի ունեցածը այն քաղաքական պայքարի մասնիկն է, որն ուղղված է մեր կուսակցության դեմ»,- ասել է նա։









































