Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնում է Դոհա՝ ուսումնամարզական հավաքի:
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Հարություն Մերդինյանը: Տասնօրյա հավաքի ավարտից հետո հավաքականը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը:
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա մարտի 29-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին








































