Անհայտ չարագործները կոտրել են պատուհանը, ապա այրող խառնուրդով շիշ նետել Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի շենքի ուղղությամբ, որտեղ գտնվում է նախագահ Ատիֆետ Յախյագի աշխատասենյակը: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 12-ի վաղ առավոտյան: Կոսովոյի ղեկավարությունը դեռևս պաշտոնապես չի արձագանքել միջադեպին՝ հաղորդում է Kossev կայքը:
Շիշը կոտրվել է շինության պատին, որի վրա երևում են այրվող հեղուկի հետքերը: Տուժածների կամ նյութական վնասի մասին չի հաղորդվում:







































