Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է Եվրոպայի 2016թ. առաջնությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշայինների պայքարում գորգ դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը՝ գոտեմարտելով ռուս Նիկիտա Մելնիկովի հետ:
Արթուր Ալեքսանյանը չկարողացավ առավելության հասնել Մելնիկովի նկատմամբ՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն: Ալեքսանյանը պարտվեց 4:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է ու օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:






































