«Կրոպ-չոպ» սանրվածքը կրելու լավագույն միջոցներից է կեղծ ադամանդներով վարսակալ օգտագործելը՝ ինչպես առաջարկել է Saint Laurent-ի ցուցադրության ոճաբան Դիդյե Մալիժը: Ըստ վարսահարդարների՝ մազափունջն ու դեմքին «ընկնող» մազերը ճակատի կամ աչքերի անկյունների կնճիռները թաքցնելու շատ հաջող միջոց են:
Կարճ «ոզնին» ամենանորաձև սանրվածքն է: Կարճ մազերը պահանջում են կատարյալ դիմագծեր կամ հատուկ համարձակություն:
























































