Monday, 20 07 2026
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը

Հայաստանում մեծ հետաքրքրություն կա կորեական մշակույթի և լեզվի նկատմամբ

Կորեայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամները մարտի 10-ին հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Յունգ-մին Նոի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն է հայտնել Յունգ-մին Նոին՝ Կորեայի Հանրապետություն այցի հրավերի համար և հույս է հայտնել, որ հայ-կորեական հարաբերությունները կշարունակեն զարգանալ խորհրդարանների միջև սերտ համագործակցության արդյունքում: Իր խոսքում Սամվել Ֆարմանյանը բարձր է գնահատել Յունգ-մին Նոի ջանքները` ուղղված հայ-կորեական միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության խնդրին: Հայկական պատվիրակության անդամները կարևորել են պարոն Նոի ջանքերը` ուղղված Հայոց ցեղասպանության խնդրի բարձրաձայնմանը` վկայակոչելով նրա հեղինակած «Ժամանակակից ողբերգություն» գիրքը, որի առաջին գլխում անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության խնդրին: Հանդիպման ընթացքում Սամվել Ֆարմանյանը պարոն Նոին փոխանցել է ապրիլին Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցության հրավերը:

Սամվել Ֆարմանյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա կորեական մշակույթի և լեզվի նկատմամբ, ինչի վկայությունն է նաև Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կորեերեն լեզվի կենտրոնի գործունեությունը:

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ առևտրատնտեսական, մշակութային կապերի ընդլայնման անհրաժեշտությանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Կորեական թերակղզում տիրող իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաև միջազգային այլ հիմնախնդիրների շուրջ: Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման հիմքում պետք է դրվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում