Կվարելիում (վրացական Կախեթի տարածաշրջան) V դարի եռանավ բազիլիկայում հնագիտական պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են ջրով լի կվևրի (գինու պատրաստման անոթ): Այն ենթադրաբար ավելի քան 1200 տարեկան է:
Մասնագետները գտածոն թվագրում են մ.թ. VIII դարին:
Հնագիտական արշավախմբի ղեկավար Նոդար Բախտաձեն ասել է, որ լաբորատոր ստուգման ընթացքում պարզվել է՝ ջուրը, որը ենթադրաբար 1200 տարեկան է, բացառապես մաքուր է և նույնիսկ պիտանի խմելու համար:
Նրա խոսքով՝ լաբորատորիայում ջրում բակտերիաներ չեն գտել, ջրի համն ու հոտը չեն փոխվել, պարզվել է նաև, որ այն անձրևաջուր չէ, այլ ամենայն հավանականությամբ վերցվել է աղբյուրից:







































