Եվրամիությունն ու Կուբան հարաբերությունների կարգավորման համաձայնագիր են ստորագրել տնտեսական և համագործակցության այլ տեսակները լիարժեք ապահովելու համար, հաղորդում է Reuters-ը:
«Սա պատմական օր է երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Ներկայումս նա պաշտոնական այցով գտնվում է Կուբայում: Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը ևս ներկա է գտնվել Հավանայում համաձայնագրի ստորագրման արարողությանը:









































