Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը լոնդոնյան բնակարանի համար ամսական վճարում են 21 հազար դոլար: Այս մասին հայտնում է US Weekly-ն՝ հղում անելով աղբյուրին: Ըստ տեղեկության՝ դերասանները երեխաների հետ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք են տեղափոխվել փետրվարի վերջին:
Առանձնատունը գտնվում է Թեմզայի ափին: Աղբյուրի տեղեկացմամբ՝ դա հիասքանչ շենք է «Սպիտակ տան ոճով»: Այն ունի 8 ննջասենյակ, փակ լողավազն, սպորտդահլիճ:
Նշվում է, որ հանրահայտ ընտանիքը Լոնդոնում կլինի առնվազն կես տարի: Փիթը կնկարահանվի «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի սիքվելում, իսկ Ջոլին կկենտրոնանա քաղաքականության վրա:






































