Գերմանիայից իրենց հայրենիք են վերադառնում ամսական մոտ 3 հազար իրաքցիներ: Այս մասին հաղորդել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ փոխանցում է Bild-ը:
«Ներկա պահին ամսական վերադառնում են, օրինակ, 3 հազար իրաքցիներ, միտումն աճում է հատկապես այն ժամանակ, երբ քաղաքները ազատագրվում են ԴԱԻՇ-ից»,- հայտարարել է կանցլերը:
Մերկելի խոսքով՝ ուստի անհրաժեշտ է հակամարտության գոտիներում վերականգնել կայունությունն ու վերջ դնել արյունահեղությանը:
Ինչպես նշել է կանցլերը՝ ոչ բոլոր փախստականները կմնան Գերմանիայում, շատերը ընտանիքների հետ միասին ցանկանում են վերադառնալ հայրենիք:







































