«Հետք»–ի փոխանցմամբ՝ «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը դիմում է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ: Հանձնաժողովը դիմումի հիման վրա հարուցել է վարույթ:
Տիգրան Վարդանյանն իր դիմումում նշել է, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը 2015թ. հունիսի 20-ին Ծաղկաձորում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Տուրիստական կազմակերպությունները փաթեթային էժան առաջարկներ են գովազդում, իսկ երբ քաղաքացին այցելում է իրենց գրասենյակներ, ասում են, որ էժան փաթեթներն արդեն սպառվել են և «ստիպում» օգտվել թանկ փաթեթից: Ավելին՝ բուկլետներում տեղադրում են գեղեցիկ վայրերի, քաղաքների լուսանկարներ և միայն տեղ հասնելուց է անձը, քաղաքացին պարզում, որ իրեն խաբել են և նման հնարավորություն ինքը չի ունենալու: Օրինակ՝ «Մարաթուկ» ընկերության նկատմամբ Հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել. վերջինս մոլերեցրել է քաղաքացիներին՝ բուկլետներում ներառելով իբր Կրետե կղզու լուսանկարը, որն իրականությանը չի համապատասխանել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































