tsayg.am-ի փոխանցմամբ՝ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 9-ին պաշտոնանկ է արել Գյումրու «Մուշի» բաժնի ոստիկանապետ Խորեն Բարխոյանին: Նա տեղափոխվել է մայրաքաղաք: Այսուհետ կզբաղեցնի Ոստիկանության Երևանի վարչության ձերբակալվածների պահման վայրի պետի տեղակալի պաշտոնը: «Մուշի» բաժնի ոստիկանապետ է նշանակվել Խորեն Բարխոյանի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Այս մասին «Այսօր» լրատվականին փոխանցել են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:




































