ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Չելսի»-ի դեմ խաղի մասին:
Երկու դիմակայություններից յուրաքանչյուրն ավարտվել է փարիզյան ակումբի՝ 2:1 հաշվով հաղթանակով: ՊՍԺ-ն մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել:
«Մենք վարպետության բարձր մակարդակ ենք ցուցադրել և վտանգավոր գործողություններ ծավալել հարձակման գծում: Լոնդոնում կայանալիք խաղը լուրջ մարտահրավեր էր ՊՍԺ-ի համար:
Մենք ֆրանսիական միակ թիմն ենք եվրագավաթներում: Հուսով եմ՝ մեզ կաջակցի ամբողջ Ֆրանսիան»,- L’Équipe-ը մեջբերում է Բլանի խոսքերը:









































