Հյուսիսային Կորեան մարտի 10-ին հայտարարել է, որ դուրս է գալիս հարավային հարևանի հետ բոլոր տնտեսական հարաբերություններից: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մասնավորապես, Հյուսիսային Կորեան դադարեցնում է փոխգործակցությունը բորսաներում և դուրս է գալիս տնտեսական համագործակցության նախագծերից: Փխենյանը նաև մտադիր է վերացնել հարավկորեական ընկերությունների և պետական հաստատությունների ակտիվները, որոնք դեռ մնացել են երկրի տարածքում:
Հիմնական համատեղ ակտիվները կենտրոնացած են Կեսոն արդյունաբերական գոտում և Կիմգան զբոսաշրջային գոտում՝ նշում է գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի խաղաղ միավորման հարցերով կոմիտեն սպառնացել է որոշ գործողություններ իրականացնել, որոնք կազդեին Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի քաղաքական վիճակի վրա՝ ավելացնում է գործակալությունը: Կոմիտեն խոստացել է «ավերիչ վերջ» և՛ հարավկորեացի քաղաքական գործչին, և՛ նրա գլխավորած «Մեծ երկրի կուսակցությանը»:
Այս շաբաթ Փխենյանը հայտնել է, որ ինքը Հարավային Կորեայի «ազատագրման» ռազմական գործողության ծրագրեր ունի, և խոստացել է կանխարգելիչ միջուկային հարվածներ նրա տարածքի ուղղությամբ Հյուսիսային Կորեայի անվտանգությանը սպառնալիքի առաջացման դեպքում:












































