«Միլան»-ի և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն, ով այժմ գլխավորում է «Պիզա»-ն, հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում աշխատելու իր ցանկության մասին:
«Կհամաձայնեմ աշխատել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում թեկուզ հենց վաղը, եթե առաջարկ ստանամ: Ալեքս Ֆերգյուսոնը միշտ հարգել է ինձ, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգան հզոր առաջնություն է: Կարծում եմ՝ այն լավագույնն է աշխարհում:
Իտալիայում հիմնական շեշտը դրվում է տակտիկայի վրա, իսկ Անգլիայում՝ ֆիզիկայի: Այնտեղ իսկական ատլետներ են խաղում: Զգացվում է նաև անգլիացիների սերը դեպի ֆուտբոլը»,- The Sun-ը մեջբերում է Գատուզոյի խոսքերը:









































