Մըրայա Քերիի և Ջենիֆեր Լոպեսի միջև լուռ պատերազմը շարունակվում է: Մոտ 10 տարի առաջ Մըրայա Քերին զարմացրել էր հասարակությանը Ջենիֆեր Լոպեսի հասցեին արված մեկնաբանությամբ: Լրագրողների այն հարցին, թե ինչ է մտածում իր բեմային գործընկերոջ մասին, աստղը պատասխանել է, որ ընդհանրապես չգիտի, թե ով է Լոպեսը, և ոչ մի անգամ չի հանդիպել նրան, հայտնում է segodnya.ua-ն:
Ջենիֆերը փորձել է հարվածն ընդունել և հայտարարել է, որ պաշտում է Մըրայային, իսկ նրա խոսքերը բացատրել է սովորական մոռացկոտությամբ. «Մենք շատ անգամ ենք հանդիպել: Իհարկե, մենք շատ լավ ծանոթ չենք, բայց մեր միջև ոչ մի հակամարտություն չկա»,- ընդգծել է նա: Սակայն, Քերին Բևերլի Հիլզում «Silver Circle Gala» գալա երեկույթի ժամանակ կրկին ասել է, որ նրան չի ճանաչում Լոպեսին: Սակայն պարզ չէ, թե նա ինչու այդքան խիստ չի սիրում Լոպեսին:









































