Կիբեռանվտանգության մասնագետ Անանդ Պրակաշը Facebook-ում գտել է հասարակ, բայց բավականին վտանգավոր թերություն, որի համար ընկերությունը նրանց պարգևատրել է 15 հազար դոլարով: Այդ մասին հայտնում է The Verge-ը:
Facebook-ում հաշիվը վերականգնելու համար սոցցանցը հեռախոսին հաղորդագրություն է ուղարկում, որը ծառայում է որպես միանգամյա ծածկաբառ: Տասն անգամ սխալ բառ մուտք անելու դեպքում Facebook-ը փակում է մուտքի հնարավորությունը: Սակայն Պրակաշը նկատել է, որ beta.facebook.com հասցեում փորձերի սահմանափակումներ չեն եղել: Այդպիսով, նա կարող էր մուտք ստանալ ցանկացած հաշիվ՝ ուղղակի ավելացնելով ծածկագիրը:
Անանդ Պրակաշը Facebook-ին հայտնել է վտանգի մասին, որտեղ այդ խնդիրը ուղղել են: Ութ օր անց կիբեռանվտանգության մասնագետը սոցցանցից ստացել է 15 հազար դոլար վտանգավոր խոցելիություն գտնելու համար:









































