Thursday, 02 07 2026
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

«Խփում էր մեկ ամսական երեխային…». ընտանեկան բռնության ենթարկված կանանց զարհուրելի պատմություններն ու միևնույն երազանքները

Մարտի ութին կանանց ուղղված ամենահաճախ հնչող բարեմաղթանքը՝ կանացի երջանկությունն է: Կյանքն առանց բռնության: Սա է «Արմենիան լայթ հաուս»-ում ապրող կանանց երջանկության գաղտնիքը:

Ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնությունների ենթարկված կանայք իրենց երեխաների հետ ապաստան են գտել հայ-ամերիկյան բարեգործական հիմնադրամի կացարանում՝ այլևս ապահովագրված լինելով սպառնացող բռունցքներից և հայհոյանքներից: Մայրերն առավել երջանիկ են իրենց երեխաների համար, որոնք այսուհետ բռնության ոչ ականատեսը կլինեն, ոչ, առավել ևս՝ զոհը:

Նա և նրա նման շատերը խուսափում են իրենց պատմությունը հանրային դարձնել տեսախցիկի առջև անցանկալի հետևանքներից ու բազմաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար: «Լայթ հաուս»-ի մասին իմացել ու աջակցություն է խնդրել կազմակերպության մասին պատմող մեր տեսանյութը դիտելուց հետո:

Այսօր էլ, կանանց տոնի առթիվ մի աննյութ նվերի է սպասում, այն է՝ որդին հոր գեները ժառանգած չլինի:

Ահա ևս մեկը, որը 13 տարեկանում լքեց հայրական տունը, և սեր ու ջերմություն փորձեց գտնել մեկ ուրիշի կողքին: Մինչդեռ, նորաստեղծ ընտանիքում արժանացավ միայն ծեծ ու ջարդի: Ամուսնական կյանքի միակ լուսավոր կետը լույս աշխարհ եկած դուստրն է, որը պարտադրեց կոտրել արատավոր կարծրատիպերն ու փոխել կյանքի ընթացքը:

Այսօր նա պատրաստ է ցանկացած պայքարի, որպեսզի պատմությունն այլևս չկրկնվի, իսկ դստեր իրավունքները երբևէ չոտնահարվեն:

Որոշ կանայք այստեղ են սոցիալական անապահովության պատճառով: Նրանցից մեկը՝ երկու անգամ ամուսնացած, երեք տղաների մայր է: Երկրորդ ամուսնուն նա հիշել չի ուզում, իսկ առաջին ամուսինն էլ՝ իրեն: «Լայթ հաուս» տեղափոխվեց իր երկու որդիների հետ: Մյուս զավակն իր ծնողների հետ է ապրում: Անձնական կյանքի մասին խոսել դժվարանում է: Արցունքները խեղդում են կոկորդը: Սակայն, բոլոր կանանց բարեմաղթանք ուղղելով, կարծես սրտում պահած ցանկությունների մասին է բարձրաձայնում:

Այն կանայք, որոնք չեն կարողացել երջանկություն գտնել իրենց ընտանիքներում, որոնք սեր ու հարգանք վայելելու փոխարեն բռնության զոհ են դարձել, անօգնական են ու շփոթված, պետք չէ հուսահատվեն, քանի որ «Լայթ հաուս»-ի դռները մշտապես բաց են նրանց համար,- հավատացնում է մայրատան ղեկավարը:

Այսօր այս կենտրոնում 16 կին և 31 երեխա է ապրում: Երեխաների զգալի մասը ընտանիքում վեճի ու բռնության ականատես են, իսկ կանանց մեծ մասը ֆիզիկական բռնության ու նախապաշարմունքների զոհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում