ԱՄՆ նախագահի թեկնածու Թեդ Քրուզը հաղթում է Հանրապետական կուսակցության փրայմերիզը Այդահո նահանգում պատվիրակ ընտրողների 32 ձայնով: Այս մասին հայտնում է MSNBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր հաշվարկներին:
Այդահոյում ձայների 44%-ի հաշվարկից հետո Քրուզը հավաքել է ձայների մոտ 42%-ը՝ առաջ անցնելով Դոնալդ Թրամփից (29%) և Մարկո Ռուբիոյից (18%): Ավելի վաղ Քրուզը Թրամփին զիջել է Միչիգան և Միսիսիպի նահանգներում: Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել Հավայաներում, որտեղ քվեարկությունը դեռ չի ավարտվել:










































