Ամերիկայի Աևելյան ափի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հաջողությամբ չեղարկել է ԱՄՆ Քենթուքի նահանգի Սենատի օրակարգում ընդգրկված 168 բանաձևը, որը խեղաթյուրում էր ղարաբաղյան հակամարտության փաստերը, հայտնում է panorama.am-ը ANCA-ի հաղորդագրության վրա հղումով:
Նահանգի տասնյակ բնակիչներ արձագաքնել են Ամերիկայի արևելյան շրջանի Հայ դատի հանձնախմբի տագնապին և ընդհանուր ջանքերի շնորհիվ հաջողությամբ բանաձևը դուրս է բերվել Սենատի օրակարգից:
Այսպիսով, ինչպես տեղեկանում ենք ANCA-ի տարածած հաղորդագրությունից, Քենթուքին միանում է Այդահոյի, Նյու Հեմփշիրի և այլ նահանգների մեծացող ցուցակին, որոնք ոչ վաղ անցյալում մերժել են հակահայ քարոզչական նպատակ հետապնդող թուրքամետ բանաձևերը:
«Քենթուքիում մեր փորձը կրկին ապացուցեց, որ ժողովրդավարական գործընթացները մեծ ներուժ ունեն և ամերիկյան պետական օրենսդիր մարմինները չեն հանդուրժի միջամտության և խեղաթյուրման որևէ փորձ, որ կծառայի Իլհամ Ալիևի պես բռնապետերի շահերին, ով դաժանորեն ճնշում է իր իսկ ժողովրդին և ընդունում է ավելի հակաարևմտյան դիրքորոշում՝ շարունակելով ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ և վտանգելով տարածաշրջանում փխրուն խաղաղությունը» – ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնաժմբի արևելյան շրջանի հանձնախմբի հանրային կապերի պատասխանատու Արթուր Մարտիրոսյանը:









































