Մոտ 2.5 մլն բրիտանացիներ կամ խմողների 9 տոկոսը մեկ օրում խմում են շաբաթվա համար խորհուրդ տրվող ոգելից խմիչքի չափաբաժինը: Այս մասին են վկայում նոր տվյալները, որ հրապարակել է Մեծ Բրիտանիայի Վիճակագրության ազգային բյուրոն:
Այս տարվա հունվարից Մեծ Բրիտանիայում սկսել է գործել ոգելից խմիչքի օգտագործման նոր սանդղակ, ըստ որի՝ տղամարդկանց համար շաբաթվա սահմանը 14 միավորն է:
Փորձագետների կարծիքով՝ այս տեղեկությունը տագնապ է հաղորդում:








































