Արգենտինայում ավիաաղետի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Todo Noticias-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան՝ մարտի 8-ին, Խեներալ Ռոդրիգես քաղաքի մոտ: Օդում միմյանց են բախվել երկու ոչ մեծ ինքնաթիռներ: Նրանցից մեկն ուղևորվում էր Մորոն՝ քաղաք, որ գտնվում է մայրաքաղաք Բուենոս Այրեսի ճանապարհին, մյուսը թռիչք էր իրականացնում տեղի օդային գոտու սահմաններում:
Մեկ մարդ ողջ է մնացել, նա վնասվածքներ է ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց:













































