HBO հեռուստաալիքը երեքշաբթի օրը՝ մարտի 8-ին, հրապարակել է «Գահեր խաղ»-ի 6-րդ սեզոնի առաջին թրեյլերը: Տեսահոլովակում ցուցադրված է Ջոն Սնոուի մարմինը, ում մարմնավորել է Քիթ Հարինգթոնը: Ավելի վաղ դերասանը հաստատել է, որ նկարահանվել է «մի քանի տեսարաններում, որոնցում նրա կերպարը մահացել է», սակայն այլ մանրամասներից հրաժարվել է:
Այս տարվա փետրվարին վերոնշյալ հեռուստաալիքը թողարկել է «Գահերի խաղ»-ի 6-րդ սեզոնի թիզերը, որտեղ երևում է Ջոն Սնոուի դեմքը՝ կերպար, որը զոհվել է նախորդ սեզոնի վերջում:









































