iravaban.net-ի փոխանցմամբ՝ 2016 թվականի մարտի 12-ից ուժի մեջ կմտնի նոր փոփոխություն «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում։
Մասնավորապես, օրենքի 7–րդ հոդվածը կլրացվի հետևյալ բովանակությամբ.
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկման` […] սահմանված դրույքաչափը և […] սահմանված կարգը չեն տարածվում հաշվետու ժամանակաշրջանում երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների վրա, որոնց մասով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով: […] երկրորդային հումքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Մանրամասները՝ iravaban.net կայքում








































