Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Times պարբերականն անդրադարձել է միգրացիոն ճգնաժամի լուծմանը նվիրված երեկ Բրյուսելում անցկացված Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովի անցկացմանը՝ դրա հետ մեկտեղ տեղադրելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ համապատասխան թեմայով ծաղրանկար։
Թերթը Թուրքիային մեղադրել է փախստականների միջոցով ԵՄ-ին շանտաժի ենթարկելու և նրանից գումարներ կորզելու համար։
Կողմերը հասել են համաձայնության, սակայն մանրամասները կքննարկեն մարտի 18-ին կայանալիք ԵՄ-ի պլանային գագաթնաժողովում։ Թերթը հիշեցնում է, որ չնայած նրան, որ ԵՄ-ը նախապես խոստացել էր Թուրքիային տրամադրել 3 միլիարդ եվրո, Թուրքիային հաջողվել է հասնել նրան, որ այդ գումարը կրկնապատկվի։ Թուրքիան երկրորդ 3 միլիարդ եվրոն պետք է ստանա մինչև 2018 թվականը։










































