Դանիացի 16-ամյա աղջիկը մեղադրվում է 2 դպրոցների վրա «ահաբեկչական» հարձակումներ ծրագրելու մեջ այն բանից հետո, երբ բաղադրիչներ է հայթայթել 2 ռումբերի պատրաստման համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ոստիկանությունը պնդում է, որ նրա հանցակիցն է 24-ամյա ընկերը, որը կռվել է Սիրիայում: Նրան նույնպես ռումբի պատրաստման մեղադրանք է առաջադրվել: Հաղորդվում է, որ աղջիկը վերջերս իսլամ է ընդունել: Ենթադրվում է, որ երիտասարդները պայթյուններ են պատրաստել 2 դպրոցներում, որոնցից մեկը հրեական է:
Նշվում է, որ երկուսն էլ հերքում են իրենց մեղքը:









































