Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիին։ Հանդիպումը մեկնարկել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա շարունակվել է ընդլայնված կազմով։
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական կապերի զարգացման համար։ Ընդգծվել է տնտեսական կապերն ընդլայնելու համար առկա լավ պոտենցիալը։
Բացի դրանից՝ ընդգծվել է, որ տվյալ այցն իր ներդրումը կունենա հարաբերությունների հետագա խորացման հարցում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած հարցերն ու երկկողմ հարաբերությունները։







































