Վերջերս ձևավորված «Ժողովրդավարության ազգային պլատֆորմ»-ը ԸՕ շուրջ միավորվելու կոչ է անում բոլոր քաղաքացիական և քաղաքական ուժերին:
«Ժողովրդավարության ազգային պլատֆորմ»-ի անդամ Դավիթ Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ «Ժողովրդավարության ազգային պլատֆորմ»- ի նպատակն է դաշտում գործող բոլոր միավորների համախմբումը Ընտրական օրենսգրքի պահանջների շուրջ:
Դավիթ Հովհաննիսյանը համոզված է, որ համագործակցություն կլինի «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին մաս կազմող «Ժառանգություն» կուսակցության հետ և միասին կպայքարեն ԸՕ փոփոխությունների համար:
Նա վստահություն հայտնեց, որ ԸՕ-ի նախագծում տեղ գտած անհեթեթությունները իշխանությունը մտցրել է հետո վերացնելու նպատակով. «Իշխանությունը հասկանում է, որ չի կարող այդ ճնշմանը դիմակայել»:
«Նոր Հայաստան»-ի հրավիրած առաջիկա բողոք երթին «Ժողովրդավարության ազգային պլատֆորմ»-ը չի մասնակցի: Դ. Հովհաննիսյանի խոսքով՝ միայն հնչած պահանջները բավարար չեն՝ կարևոր է հանրահավաքի արդյունավետությունը: Պլատֆորմը այս պահին որևէ հանրահավաք չի ծրագրում, քանի որ հասկանում է՝ դրա համար անհրաժեշտ ներուժ չկա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































