Samsung հարավկորեական ընկերությունը Six Flags կորպորացիայի հետ համատեղ գործարկում են «Ամերիկյան բլուրներ» նոր ատրակցիոնը, որը էքստրիմի սիրահարներին տեղափոխում է վիրտուալ իրականություն Samsung Gear VR ակնոցների օգնությամբ։ Նորույթը շուտով կհայտնվի ԱՄՆ զվարճանքների այգիներում՝ հայտնում gogetnews.info-ն։
Նորույթը կհայտնվի Տեխաս նահանգում հաջորդ ամսվա սկզբին։
Ակնոցների միջոցով այցելուները կարող են հերոսների, այլմոլորակայինների ներկայություն զգալ։
Բժիշկները նորարարությանը բացասաբար են վերաբերվում, քանի որ նման ուղևորությունների համար մարդը պետք է ամուր վեստիբուլյար ապարատ ունենա։





































