«Վիտես»-ի հարձակվող Արշակ Կորյանն աչքի է ընկել Հոլանդիայի U23 առաջնության 16-րդ տուրի «Բրաբանթ Յունայթեդ»-ի դեմ 5:2 հաշվով ավարտված խաղում:
Կորյանը խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում և 46-րդ րոպեին գոլ է խփել՝ դարձնելով հաշիվը 1:1: Երկրորդ խաղակեսում Կորյանը գոլային փոխանցում է կատարել, իսկ 78-րդ րոպեին փոխարինվել է:
20-ամյա Կորյանը գոլ է խփել անընդմեջ երրորդ խաղում: Ավելի վաղ նա գրավել էր «Ուտրեխտ»-ի և «Սպարտա»-ի դարպասը:







































