Թիֆանի անունով հմայիչ շնիկը օգնում է իր տիրուհուն՝ Թրեյսիին, Ավստրալիայի Քվիսլենդ քաղաքում անշարժ գույք վաճառելու: Թիֆանին հետաքրքիր դիրքով ներկա է լինում վաճառվող տների լուսանկարներում: Թրեյսիի նպատակն այն է, որ գնորդին ցույց տա, որ տները շատ հարմար են տնային կենդանիներ պահելու համար:
Լուսանկարներում Թիֆանիի երևալու հետ մեկտեղ դրանց վաճառքի հանված տների լուսանկարների դիտումները ավելացել են երկու անգամ: Ավելացել է նաև գնորդների թիվը:











































