Հռոմի «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ առաջիկա դիմակայության մասին: Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 0:2 հաշվով՝ «Ռեալ»-ի հաղթանակով:
«Իմ թիմին խնդրում եմ անել անհնարինը: Երբ տեսնում եմ, թե ինչպես են նրանք մարզվում, կարող եմ նրանց այս խնդրանքը ներկայացնել: Մեզ անհրաժեշտ է արագ գոլ խփել, իսկ հետո ամեն ինչ պարզ կլինի:
Արագ գոլը կարող է արագ փոխել դիմակայության ընթացքը, հատկապես հոգեբանական տեսանկյունից: Եթե կա որևէ մեկը, որ ինձ նման չի մտածում, ապա կարող է ընդհանրապես չմարզվել:
Վաղը մենք պետք է որոշենք՝ երբ հարձակվենք և երբ դանդաղենք: Առաջին խաղի արդյունքն ուղիղ համեմատական չէր մեր խաղին. պարզապես բախտը մեզնից երես թեքեց:
Խաղ առ խաղ մենք ավելի լավ ենք հանդես գալիս: Թիմը ֆանտաստիկ ներուժ ունի»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Սպալետիի խոսքը:







































