Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգում կանխվել է ահաբեկչական դավադրություն է։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է իրանական հետախուզությունում նրա աղբյուրը։
Աղբյուրի խոսքերով՝ ահաբեկչական խմբավորումը լիկվիդացվել է մեկամսյա հետախուզական բարդ աշխատանքից հետո։ Խմբավորման անդամները սպանվել են երեկ երեկոյան Խուզեստան նահանգում անցկացված գործողության ժամանակ։
Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ վերջին ամիսներին չեզոքցվել են ահաբեկչական մի շարք խմբեր։









































