Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան՝ որպես ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր, պետք է հարգի դեմոկրատական արժեքները։ Դրա մասին Բրյուսելում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ փախստականների հարցով այսօր անցկացվող ԵՄ-Թուրքիա արտակարգ գագաթնաժողովին ընդառաջ։
Մոգերինին Թուրքիային կոչ է արել հարգել ԵՄ-ի բարձրագույն չափորոշիչները, որոնք առնչվում են օրենքի գերակայությանը, ժողովրդավարությանը, հիմնարար ազատություններին՝ սկսած խոսքի ազատությունից ու ազատ հանրահավաքներ անցկացնելուց։
Մոգերինին ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է անդամակցել ընկերակցությանը, պետք է պահպանի ԵՄ-ի առանցքային այդ արժեքները։ Մոգերինին այդ կերպ է մեկնաբանել թուրքական Zaman ընդդիմադիր թերթի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները։
Մոգերինին Անկարային կոչ է անում վերսկսել երկրի ներսում քրդերի հետ խաղաղության բանակցությունները, ինչը քննարկվելու է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում։ Մոգերինին հայտարարել է, որ գոյություն ունի քրդական հարցի վերբեռնման անհրաժեշտություն։









































