Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները անում են ամեն ինչ՝ նվազեցնելու համար Էգեյան ծովի միջոցով Եվրոպա ապօրինի ներգաղթյալների հոսքը, սակայն զգուշացրել են, որ չեն կարող զրոյացնել այն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը:
«Թուրքիան պատրաստ է անել ավելի շատ՝ ապօրինի ներգաղթի խնդրի լուծման համար, սակայն չի կարող միայնակ կրել այդ բեռը»,- հայտնել է նա՝ հավելելով, որ Բրյուսելում ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում ակնկալվում են համարձակ որոշումներ:
«Բոլորը գիտեն, թե իրենից ինչ է ներկայացնում Էգեյան ծովը, և որևէ երկիր չի կարող կանգնեցնել բոլոր ներգաղթյալներին ու դրանք հասցնել զրոյական մակարդակի։ Սակայն դա չի նշանակում, թե մենք չենք անում մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ»,- ասել է Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։







































