Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ

Ընդդիմությունից կախված վերարտադրությունը

Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագծի նախնական բովանդակությունը հուշում է, որ իշխանությունը լրջագույն խնդիրներ ունի առաջիկա ընտրությանը վերարտադրվելու հարցում: Դա է պատճառը, որ սահմանված են, այսպես ասած, նախնական այնպիսի կանոններ, որոնք գործնականում հինգ րոպե են պակաս բաց տեքստով հայտարարելուց, թե «ընտրությունը որոշել ենք կեղծել»: Նոր ընտրական օրենսգրքի բովանդակությունն այնպիսին է, որ գրեթե գրված է այդքանը: Այն, որ իշխանությունը լուրջ խնդիրներ ունի, տեսանելի է նաև անզեն աչքով: Իշխանության վարկանիշը գործնականում ամենացածրն է, անգամ Մարտի 1-ից հետո գուցե իշխանությունները չեն ունեցել նման ցածր հանրային վարկանիշ: Սրան գումարվում էր սոցիալ-տնտեսական անմխիթար ու անհեռանկար վիճակը, տնտեսության անշարժությունը, հանրության գնողունակության անկումը, արտաքին ներդրումների բացակայությունը: Ավելանում է Ռուսաստանի տնտեսության շուրջ բացասական կոնյունկտուրայի առկայությունը:

Այս ամենի վրա էլ «աղ» է լցնում այն, որ Հայաստանի իշխանությունները, ներքին բարփոխումների կամք չունենալով, չունեն նաև գոնե արտաքին տնտեսական հնարավորությունները լիարժեք օգտագործելու հնարավորություն, քանի որ ինքնիշխանություն չունեն. Ռուսաստանը թույլ չի տալիս լիարժեք հարաբերվել գոնե Արևմուտքի և Իրանի հետ: Թեև այս մասով էլ Արևմուտքն է խստացրել պայմանները և հայտարարել, որ միայն կոռուպցիայի դեմ գործնական պայքարի և ժողովրդավարական ընտրությունների դեպքում է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարը իրատեսական:

Ահա այս պայմաններում, իհարկե, իշխանության համար վիճակը գրեթե անելանելի է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով իշխանություններին ելք կապահովի ընդդիմությունը: Ըստ էության, Հայաստանում այսօր մի վիճակ է, երբ ընդդիմությունից է կախված իշխանությունների վերարտադրության ճակատագիրը: Այսինքն՝ այդպես է իհարկե միշտ, սակայն եթե նախկինում իշխանություններն ունեին իրենց քայլերը, իսկ ընդդիմությունը՝ իրենը, ապա այսօր իշխանությունները գործնականում քայլ չունեն, և նրանք կարող են օգտվել միայն ընդդիմության քայլերի բացակայությունից: Իսկ ընդդիմության քայլերը՝ որպես այդպիսին, այսօր բացակայում են: Խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանում պետք են ոչ ստանդարտ քայլեր: Իրավիճակը ոչ ստանդարտ լուծում է պահանջում ոչ միայն իշխանություններից, այլ նաև ընդդիմությունից կամ ընդդիմություններից:

Երբ իշխանությունները չեն անում այդ ոչ ստանդարտ քայլերը՝ իրավիճակը ծանր հունից դուրս բերելու համար, ապա իրավիճակը մնում է անփոփոխ և մնում է ծանր: Իսկ երբ ընդդիմությունները չեն անում պահանջվող ոչ ստանդարտ քայլերն ու մնում են և հռետորաբանության և մեթոդաբանության առումով ստանդարտ գործողությունների շրջանակում, անփոփոխ է մնում իշխանությունը: Ըստ որում՝ այստեղ խնդիրն այն է, որ ոչ ստանդարտ քայլերը ամենևին պարտադիր չէ, որ չափվեն զուտ իշխանափոխությամբ: Կարող են փոխվել նաև իշխանության պահվածքի, գործողությունների էական շտրիխներ, բայց դա էլ այսօր կախված է բացառապես նրանից, թե ոչ ստանդարտ քայլերի հարցում ինչ արդյունավետություն կունենա ընդդիմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում