Այսօր մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի TURAZ Şahini-2016 համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Թուրքիայի գլխավոր շտաբը՝ փոխանցում է Trend գործակալությունը։
Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 25-ը։
Երկու երկրների ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անցկացրել նաև անցած տարի։









































