Պակիստանում հրապարակավ այրել են ավելի քան 8 հազար օդապարուկ, որոնք ոստիկանությունն առգրավել է բնակչությունից, քանի որ տեղի օրենքը կտրականապես արգելում է դրանց թողարկումը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հսկայական խարույկը վառել են երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաք Ֆեյսալաբադում, որը գտնվում է խոշորագույն Փենջաբ նահանգում:
Օդապարուկների հետ միասին ոստիկաններն այրել են նաև լեերներ՝ պողպատե կամ պլաստիկե թելեր, որոնք օգտագործվում են դրանց պահման ու մանևրի համար: Համարվում է, որ լեերները վտանգավոր են և կարող են վնասվածքների, նույնիսկ մահվան պատճառ դառնալ՝ ինչպես օդապարուկը թողարկողի, այնպես էլ կողմնակի անձանց համար:









































