Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան նշել է, որ ցանկանում է իր նոր ակումբում ստանալ շաբաթական 300 հազար ֆունտ, տեղեկացնում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն:
Հավելենք, որ Պոգբան «Յուվենտուս» է տեղափոխվել 2012 թվականին: Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 55 մլն եվրո:








































