Լևերկուզենի «Բայեր»-ի պաշտպան Օմեր Տոպրակը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, տեղեկացնում է գերմանական Kicker-ը:
Ըստ աղբյուրի` թուրք ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հաղորդվում է, որ «Բայեր»-ը մտադիր է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերն այն դեպքում, եթե թիմը չկարողանա մասնակցել գալիք մրցաշրջանի Եվրագավաթներին:
Հավելենք, որ Տոպրակի և «Բայեր»-ի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի ամռանը:








































