«Ինտեր»-ի պաշտպան Ժոաո Միրանդան ցանկանում է հեռանալ թիմից՝ գրում է «Tuttosport»-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը ցանկանում է այնպիսի ակումբում հանդես գալ, որը հնարավորություն ունի պայքարելու Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչման համար: Նրա գործակալ Ժորժե Մենդեշն այժմ հարմար տարբերակ է որոնում:
Հաղորդվում է, որ միլանյան ակումբը չի հրաժարվի խաղացողի ծառայություններից մինչև չստանա 20 միլիոն եվրո:
Միրանդայի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ը, Մյունխենի «Բավարիա»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:









































