Իրաքի Բաբիլ գավառի շրջաններից մեկում պայթյունին զոհ է դարձել առնվազն 35 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Alsumaria հեռուստաալիքը:
«Բաբիլ գավառի հյուսիսում ականապատ բեռնատարի պայթյունից զոհերի թիվը հասել է 35-ի, 34 մարդ վիրավորվել է: Տվյալները նախնական են»,-հայտարարել է աղբյուրը:
Նշվում է, որ բեռնատարի ղեկին եղել է մահապարտ ահաբեկիչ:







































