ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ծայրահեղականներին աջակցող ռեսուրսներում տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է Ռուսաստանում նոր ահաբեկչություններ իրականացնել:
Տեսանյութի սկզբում ցուցադրվում են Դաղստանում ահաբեկիչ մահապարտի կողմից մեքենայի պայթեցման կադրերը. ԴԱԻՇ-ը ստանձնել է այդ ահաբեկչության պատասխանատվությունը, որի արդյունքում զոհվել են երկու ոստիկաններ: Ահաբեկիչները հավելել են, որ իրենք ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի զինվորներն են: Նրանք ռուսերեն են խոսել:
Տեսանյութում նաև ցուցադրվել է իբր ռուսական հատուկ ծառայությունների գործակալի մահապատիժը, ինչի վերաբերյալ, այնուամենայնիվ, պաշտոնական տեղեկատվություն չկա:










































