Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Թուրքիայի արտաքին քաղաքականության դիլեման. Radikal, Թուրքիա

Գիծը, որը Թուրքիան վերջին 7 տարիներին տանում է արտաքին քաղաքականության մեջ, լուրջ խնդիրներ է ստեղծել Իսրայելի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ նրա հարաբերություններում:

Ինչպես հայտնի է՝ 2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական ինքնաթիռի կործանումն այնքան բացասաբար անդրադարձավ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վրա, որ գրեթե անհնար դարձավ դրանք վերականգնել: Փուլը, որին թուրքերը մոտեցել են 2004 թվականից «խնամքով ձեռնարկվող քայլերի արդյունքում», երկու պետությունների հարաբերությունների պատմության մեջ ստեղծեց գուցե նույնիսկ աննախադեպ մթնոլորտ: Երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել էր 30 մլրդ դոլարի, իսկ Ռուսաստանից Թուրքիա ժամանող զբոսաշրջիկների թիվը՝ 4 մլն-ի: Ռուսաստանը դարձել էր Թուրքիայի կարևոր տնտեսական գործընկերը:

Թեև Թուրքիայի կախվածությունն էներգետիկ ոլորտում ստեղծում էր որոշ անհամաչափություն այդ հարաբերություններում, սակայն Թուրքիան հնարավորություն ուներ կարճ ժամանակում փոքր-ինչ հավասարեցնելու այդ անհավասարակշռությունը, դիվերսիֆիկացնելու էներգապաշարների մատակարարումների աղբյուրները և դա անել առանց որևէ լարվածություն ստեղծելու երկրների հարաբերություններում: Այսօր այդ բոլոր հաշվարկները շրջվել են 180 աստիճանով և դրական բևեռից անցում են կատարել բացասական բևեռ:

Ակնհայտ է՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները նախկին մակարդակին վերադարձնելու համար ջանքեր պետք է գործադրեն երկու կողմերը, բայց կորուստները, որոնք կրում է Թուրքիան, շատ ավելին են: Ավելին՝ այս իրավիճակը բացասաբար է անդրադառնում (և ավելի կանդրադառնա) շատ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների վրա:

Սիրիական հակամարտությունը ավելի խորացրեց երկու երկրների միջև հարաբերությունների ճգնաժամը: Այժմ Ռուսաստանը Թուրքիային թշնամի է համարում, ավելին՝ սիրիական ճգնաժամի, Սիրիայում ստեղծված քաոսի համար մեղադրում է հիմնականում Թուրքիային:

Իրադարձությունների նման զարգացումը կարող է ուրախացնել նրանց, ովքեր հույս ունեն, որ Թուրքիայի և նրա ավանդական գործընկերների վաղուց արդեն սառած հարաբերությունները կջերմանան, և Թուրքիան նորից ներդաշնակ հարաբերություններ կհաստատի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ: Մերձավոր Արևելքում կրքերի հանդարտվելուց հետո Թուրքիան գուցե հայտնվեր ՆԱՏՕ-ի համար ռազմավարական կարևոր դիրքում, իսկ սիրիացի փախստականների թեման կաշխուժացներ հարաբերությունները ԵՄ-ի հետ…

Սակայն Լյուքսեմբուրգի արտգործնախարարի խոսքերը այն մասին, որ ՆԱՏՕ-ն ցանկություն չունի ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշվելու, ստիպում են երկնքից ցած իջնել: Երևում է՝ վերջին տարիներին Թուրքիայի վարած քմահաճ արտաքին քաղաքականությունը կասկած է հարուցել նրա համախոհների մոտ, նախևառաջ՝ ԱՄՆ-ի: Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակով երկկողմ բանակցությունները գրեթե միշտ հանգում են միևնույն արդյունքին՝ կողմերը համաձայնության են եկել այն բանի վերաբերյալ, որ տարաձայնություններ կան միջազգային կարևոր հարցերի շուրջ:

Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները բարելավելու սպասելիքներն այնքան էլ արդարացված չեն: Եվ դրա միակ պատճառն այն է, որ հուսալիության և կանխատեսելիության առումով Թուրքիայի միավորներն այնքան էլ բարձր չեն, որքան նախկինում էր:

Իսկ ինչպիսին են հարաբերությունները տարածաշրջանի մյուս հարևանների հետ: Կգա ժամանակ, որ կլուծվի սիրիական հակամարտությունը, և արդյո՞ք Թուրքիան կկարողանա Սիրիայի նոր կառավարության հետ հուսալի հարաբերություններ հաստատել, հատկապես այն դեպքում, երբ ողջ աշխարհը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ:

Կան և այլ գործոններ՝ Իրանի վերադարձը միջազգային հանրություն դանդաղ, բայց վստահ քայլերով, քրդական հարցը և Թուրքիայի հարաբերությունը իր սահմաններից դուրս գտնվող քրդական համայնքների հետ: Թուրքիայի արտաքին քաղաքականության առջև ծառացած խնդիրներն աճում են ձնագնդի պես և դրանց մասին արժե խոսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում