Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կտրուկ քննադատության է ենթարկել եվրասկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
«AfD-ն կուսակցություն է, որը չի միավորում հանրությանը և խնդիրների համար անհրաժեշտ լուծումներ չի առաջարկում, այլ միայն խաղում է նախապաշարմունքների վրա և պառակտում մտցնում»,- հայտարարել է Մերկելը:
Մերկելը նաև շարունակում է բաց դեբատներ վարել եվրասկեպտիկների ներկայացուցիչների հետ:







































