Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը և նախկին սուպերմոդել Ջերի Հոլը շաբաթ օրն ամուսնացել են Լոնդոնի St Bride’s Church եկեղեցում, հայտնում է RIA Novosti-ն:
Մուգ կապույտ կոստյումով 84-ամյա փեսացուն ժամանել է կես ժամ հարսնացուից շուտ և հասցրել է դիրք գրավել եկեղեցում հավաքված լրագրողների առջև: 59-ամյա հարսնացուն արարողության համար ընտրել է բաց երկնագույն զգեստ` թափանցիկ թևքերով և համեստ դեկոլտեով: Դեպի խորան նրան ուղեկցել է ավագ որդին, իսկ դուստրերը եղել են հարցնացուի ընկերուհիները:
Արարողությանը ներկա են գտնվել նաև Մերդոկի 6 երեխաները:









































