Վենեսուելացի մոդել Ալեյրե Ավենդանոն 25 տարեկան է, սակայն արդեն հայտնի է աշխարհում, հայտնում է novosti-n.org-ը: Ի դեպ, մասնագիտական պլանում նա ոչնչով չի առանձնանում և հայտնի է դարձել իր կազմվածքի շնորհիվ, որի պատճառով նրան կնքել են կին-իշամեղու անունով:
Ալեյրեի կազմվածքը խիստ տարբերվում է սովորական կանանց մարմնաձևերից: Հսկայական կրծքի և փարթամ ազդրերի հետ նա չափազանց բարակ գոտկատեղ ունի:
Այդպիսին նա դարձել է պլաստիկ վիրահատությունների և երկար տարիներ իրեն տանջելու` կորսետ կրելու շնորհիվ:
Աղջիկը 6 տարի շարունակ իրեն սեղմել է ամուր կորսետում: Նա այն կրել է օրական 23 ժամ և հանել է միայն 1 ժամով` մարմինը հանգստացնելու և Instagram-ի համար լուսանկարներ անելու համար:
Ահա թե ինչպիսի զոհողությունների են գնում աղջիկները գեղեցիկ երևալու համար: Սակայն բոլորին չի հաջողվում զգալ այն նուրբ սահմանը, որը գեղեցկությունը բաժանում է այլանդակությունից:















































